|
|
|
Ցանկացած միջոցառման հաջողությունը կախված է ոչ միայն ուտեստների համից և բազմազանությունից, այլև սրահի ներքին հարդարանքից:
Բլիզարդ ընկերությունը վստահ է, որ ճիշտ ձևավորած սրահը կապահովի այն տրամադրությունը, որը Դուք ակնկալում էիք, և որը լիարժեք կդարձնի Ձեր տոնը:
Բլիզարդի դիզայներներն առաջարկում են հետևյալ միջոցառումների ձևավորում` - Կորպորատիվ տոներ - Ներկայացումներ - Հարսանյաց տոներ - Ծննդյան տոներ - Խանութների բացում - Ձուցահանդեսներ - Սպորտային միջոցառումներ - Մանկական տոներ
Բլիզարդ ընկերության մասնագետները մանրակրկիտ կմշակեն Ձեր տոնի ձևավորումը և Ձեզ կառաջարկեն յուրահատուկ և արդիական լուծումներ: Մենք հավատարիմ ենք ՙհանճարեղությունը պարզության մեջ է՚ սկզբունքին և առաջարկում ենք հանճարեղ լուծումներ, որոնք կապահովեն առավելագույն արդյունք` նվազագույն ծախսերի պարագայում:
Ձեր միջոցառման համար Բլիզարդն առաջարկում է համապատասխան փուչիկների կոմպոզիցիաներ, սառցե արձանիկներ, հրավառություն և այլն: Եթե Ձեր միջացառումը կրում է գովազդային բնույթ, ապա մենք կարող ենք փուչկների վրա տպագրել Ձեր ընկերության ապրանքանիշը:
Ցանկացած, նույնիսկ ամենաանշուք սրահը տոնական և անսովոր տեսք կստանա, եթե այն ձևավորել փունջ անվանվող փուչիկների կոմպոզիցիաներով: Փուչիկներից զատ ձևավորման համար նաև օգտագործվում են տոնական թեթև շղթաներ, պաննո և այլն: Մեզ հետ իսկապես ամեն պարզ բան դառնում է հանճարեղ:
|