Русский  l  English  l  Հայերեն
 
 
 
Ֆուրշետ
Կորպորատիվ միջոցառումներ
Բանկետներ
Հարսանյաց հանդիսություններ
Կոֆե-բրեյք
Կոկտեյլներ
Սրահի ձևավորում
Շոկոլադե շատրվան
ֆլորիստիկայի և դիզայնի դասընթացներ
 

Բլիզարդ ընկերության պատմության մեջ հատուկ տեղ են գրավում բանկետները /ֆրանս. – le banquet, հանդիսավոր ճաշ կամ ընթիք որևէ անձի կամ իրադարձության առիթով/: Մենք պրոֆեսիոնալ մակարդակով կկազմակերպենք բանկետներ ցանկացած տոնական միջոցառման համար:

Յուրաքանչյուր բանկետ անհատական միջոցառում է և ունի իր ոճն ու ձևաչափը, այդ իսկ պատճառով Բլիզարդ ընկերությունը հատուկ ուշադրություն է հատկացնում ճաշացանկին:

Դա բացառապես ստեղծագործական աշխատանք է Բլիզարդի համար, և ընկերությունն ակտիվորեն համագործակցում է հաճախորդի հետ, որպեսզի ապահովի բանկետի կազմակերպման և իրականացման ամենաբարձր որակը: Ճաշացանկի մշակման համար հաճախորդի հետ անց է կացվում համտես, սեղանների ձևավորման քննարկում և սպասքի ընտրություն:

Բլիզարդն առաջարկում է Ձեզ եվրոպական, հայկական, վրացական և թաիլանդական խոհանոցների տաք և սառը ուտեստների լայն ընտրանի, ինչպես նաև նուրբ քաղցրավենիքներ և էկզոտիկ կոկտեյլներ:

Բլիզարդ ընկերության արհեստավարժ խոհարարները և հրուշակագործերը կպատրաստեն Ձեզ համար նրբահամ ուտեստներ, իսկ հմուտ մատուցողները երաշխավորում են սպասարման բարձր որակ: Ձեզ հաճելիորեն կզարմացնի տաք և սառը խորտիկների,նուրբ քաղցրավենիքների և էկզոտիկ կոկտելների բազմազանությունը:

Բանկետը կարելի է կազմակերպել ցանկացած վայրում: Այն շատ հարմար է կոլեկտիվում կորպորոտիվ երեկույթների համար, որտեղ աշխատակիցների մեծ մասն ավանդապաշտ և սոլիդ անձնավորություններ են: Շարժական բանկետը արտառոց տոն է, և դա է պատճառը, որ բանկետի կազմակերպմամբ պետք է զբաղվեն արհեստավարժ մասնագետները, որպեսզի Ձեր հյուրերը կարողանան վայելել համեղ կերակուրներն ու պահպանեն լավ տրապադրությունը: