|
|
|
Քեյթերինգի ամենատարածված տեսակը` ֆուրշետն է /ֆրանսիական fourchette բառից - պատառաքաղ/, քանի որ այն հյուրասիրության սեղանի շուրջ շփվելու համար ամենահարմար ձևն է:
Ձեր հյուրերը հաճելի զարմացած կլինեն, եթե սովորական բանկետի սեղանի փոխարեն տեսնեն նույնքան գեղեցիկ զարդարված, բայց ֆուրշետի համար ավելի ՙհարմարավետ՚ սեղաններ: Ֆուրշետի սեղանը հարմար է ընկերական զրույցների համար: Այն քիչ տեղ է զբաղեցնում և հնարավորություն է տալիս հյուրերին ազատ տեղաշարժվել և շփվել միմյանց հետ: Ֆուշետը մեծ տարածք չի պահանջում, այդ իսկ պատճառով, այն կարելի է կազմակերպել ցանկացած տարածքում, լինի դա միջանցք, նախասրահ, սրահ, թե գրասենյակ:
Դա շատ օրգինալ է, և այսօրվա դրությամբ առիթները նշելու ամենադեմոկրատական միջոցն է: Աթոռների բացակայությունը թույլ է տալիս հանգիստ տեղաշարժվել և անմիջական զրույց վարել. հյուրերը ուտում և խմում են սեղանի մոտ կամ մի որևէ անկյունում կանգնած: Ձեր հուրերը կարող են ինքնուրույն անցնել սեղանից սեղան և ընտրել դուր եկած ուտեստը, իսկ անհրաժեշտության դեպքում մատուցողից վերցնել մի գավաթ շամպայն:
Ֆուրշետը կարող է դառնալ ցանկացած կորպորատիվ միջոցառման մաս, լինի դա սեմինար, ցուցահանդես, կոնֆերանս և այն:
Ֆուրշետի հիմնական ուտեստրերը սառը խորտիկներն են /կանապե, տարտալետկա, թալեր/: Բլիզարդը առաջարկում է ավելի քան 70 տեսակի կանապե, այդ թվում` հայտնի մուլտիպլիկացիոն հերոսների տեսքով, որոնք նախատեսված են մանկական միջոցառումների համար: Ֆուրշետի ճաշացանկում կարող են տեղ գտնել նաև տաք խորտիկները, իսկ Բլիզարդի առաջարկած օրգինալ մրգային կոմպոզիցիաները Ձեր ֆուրշետը կգեղեցկացնեն իրենց վառ և գրավիչ տեսքով:
Բարձրորակ սպասարկման, նրբաճաշակ խմիչքների ու խորտիկների շնորհիվ մեր ընկերության կազմակերպած ֆուրշետները ամնիջական մթնոլորտ կստեղծեն և կդառնան Ձեր տոնի անբաժան մասնիկը:
Բլիզարդ ընկերության կազմակերպած նրբաճաշակ ֆուրշետը յուրահատուկ երանգ կպարգևի ցանկացած գործնական միջոցառմանը և կտրամադրի գործընկերներին արդյունավետ աշխատանքի կամ համագործակցության:
|