Русский  l  English  l  Հայերեն
 
 
 

Օգտակար խորհուրդներ Բլիզարդից

Հերթական հրավեր և դարձյալ զգեստի ընտրության խնդի՞ր:  Վաղուց անցել են այն ժամանակները, երբ մեր զգեստապահարանում կար միայն մեկ տոնական զգեստ: Այժմ երեկոյի ընդհանուր ձևաչափին համապատասխանելու համար կարևոր է կարողանալ միմյանցից տարբերել միջոցառումներն ու այն կարճ գրությունները, որոնք սովորաբար նշվում են հրավիրատոմսի անկյունում:

Առաջին հայացքից կարող է թվալ թե դրանք ընդունելության կազմակերպչի անվան սկզբնատառերն են, սակայն հենց այդ նշումները կհուշեն ձեզ թե ինչպիսին պետք է լինի երեկոյի հանդերձանքը:

Ահա դրանք.

A5 – կարճ ասած` սա թեթեւ կոկտեյլի հրավեր է, որը նախատեսված է ժամը 17:00-ից հետո: Այս տիպի միջոցառումներին ընդունված է կրել առաց փողկապի բաճկոններ, կոկտեյլային զգեստ կամ առանձին` կոմպլեկտ չկազմող հագուստի պարագաներ: Հնարավոր է, որ հրավորատոմսի վրա դուք նկատեք A5 Semi-formal լրացումը, ինչը նշանակում է էլեգանտ հանդերձանք, կամ A5 Casual` ազատ ոճ:

Btr - այլ կերպ ասած Business Traditional: Անավանումն արդեն իսկ հուշում է զգեստի ընտրությունը:

Total White կամ Green Party - այսօրինակ նշումները բնութագրում են զգեստի ընտրության յուրահատուկ մոտեցումները, որոնք թելադրվում են երեկույթի կազմակերպիչների կողմից: Այս տիպի նշումներից դուք կարող եք կռահել, որ անհրաժեշտ է ներկայանալ բացառապես կանաչ կամ սպիտակ հագուստով:

White Tie – սպիտակ փողկապ: Սա ընդունելությունների հանդերձանքի ամենախիստ ոճն է: Տղամարդկանց խորհուրդ է տրվում կրել ֆրակ և սպիտակ փողկապ, իսկ կանանց` երկարափեշ զգեստ, որը համալրված է բարձրակրունկ կոշիկներով, երեկոյան ձեռնոցներով և փոքրիկ պայուսակով: Այս տիպի երեկույթներին կանանց մերկ ձեռքերը և բիժուտերիայի առկայությունը համարվում է անճաշակության դրսևորում:

Black Tie կամ Formal – սև փողկապ: Սա հագուստի առավել թեթև ձև է թե’ տղամարդկանց, թե’ կանանց համար: Տղամարդկանց խորհուրդ է տրվում հագնել սմոքինգ, իսկ կականց` երկարափեշ երեկոյան կամ կոկտեյլային զգեստ: Այս ընդունելության ժամանակ կանայք կարող են իրենց թույլ տալ կրել որոշ զարդեր:

Black Tie Invited - սա նշանակում է, որ այս միջոցառմանը սև փողկապը ողջունվում է: Տղամարդիք կարող են կրել սմոքինգ, իսկ կանայք կոկտեյլային զգեստ կամ գեղեցիկ բաճկոն:

Black Tie Optional – սև փողկապը պարտադիր չէ: Տղամարդիք կարող են փոխարինել սմոքիգը դասական բաճկոնով, իսկ կանայք ներկայանալ կոկտեյլային զգեստով:

Creative Black Tie - այսպիսի նշման դեպքում դուք կարող եք դրսևորել ստեղծագործական մոտեցում, այսինքն օգտագործել համարձակ գույներ և ոչ ավանդական աքսեսուարներ:

Cocktail Attire – տղամարդիք կրում են սև բաճկոն, իսկ կանայք կոկտեյլաին զգեստ:

Semi-formal – կիսաֆորմալ: Այսօրինակ նշման պարագայում չափազանց կարևոր է միջոցառման ժամը: Եթե ընդունելությունը տեղի է ունենալու 18:00 հետո, ապա տղամարդկանց խորհուրդ է տրվում կրել սմոքինգ կամ սև բաճկոն և սև փողկապ, իսկ կականց կոկտեյլային զգեստ: Եթե հրավերի ժամն ավելի վաղ է, ապա տղամարդիք կարող են ներկայանալ սովորական բաճկոնով և սև փողկապով, իսկ կանայք գեղեցիկ ցերեկային զգեստով:

Շատ կարևոր է իմանալ նաև հետևյալ նշումները`

- S.t. (sine tempore – լատ.) – ժամանակին`առանց ուշացման
- C.t. (cum tempore – լատ.) – թույլատրվում է ուշանալ 15 րոպեից ոչ ավել
- R.S.V P (Reponse S'il Vous Plait - ֆր.) – խնդրվում է հաստատատել ձեր ներկայությունը.

Կենացներ

Կենացները խնջույքների անբաժան մասնիկ են: Դեռ հնուց Կովկասում ընդունված է ընտրել խնջույքի թամադա: Սովորաբար թամադան լինում է տվյալ ընտանիքի կամ կոլեկտիվի կողմից հարգված և սիրված անդամներից մեկը, որը կարողանում է գրագետ կենացներ հնչեցնել և քաջ ծանոթ է խնջույքի բոլոր ներկաների հետ:

Ժամանակակից հասարակությունում կենաց կարող է ասել յուրաքանչյուրը, սակայն դրա համար կարևոր է իմանալ մի քանի կանոններ, որոնք կօգնեն ձեզ ներակայանլ իբրև կենացների մշակույթի գիտակ:

Կենացն արտասանում են հոտնկայս: Խոսելիս աշխատեք նայել կենացի հերոսի աչքերին. դա կապացուցի ձեզ խոսքերի անկեղծությունը: Աշխատեք, որպեսզի ձեր մտքի տռիչքը ձեզ շատ չշեղի կենացի բուն իմաստից:

Եթե ձեզ ընդհատել են` մի հուսահատվեք. գլխավորը կարողանալն է ճիշտ տեղում դադար տալ և շարունակել միայն այն ժամանակ, երբ բոլորի ուշադրությունը նորից կենտրոնացած կլինի ձեզ վրա:

Պետք է իմանալ, որ կենացներն առաջարկվում են առնվազն10-15 րոպե ընդմիջումներով, իսկ բուն խոսքը հաճելի է, եթե այն չի գերազանցում է մեկ րոպեն: