|
Հինգ տարիների ընթացքում Բլիզարդը կարողացել է հանդես գալ իբրև առաջատար` քեյթերինգի կազմակերպման հայաստանյան շուկայում: Այս տարիներին սպասարկան բարձր որակի և պրոֆեսիանալիզմի շնորհիվ ընկերությունը ձեռք է բերել մշտական հաճախորդների լայն շրջանակ:
Մեր ընկերությունը նվաճել է վստահելի գործընկերոջ վարկն ինչպես մեծաքանակ նախագահական և կառավարական, այնպես էլ մասնավոր միոցառումների կազմակերպման գործում:
Միջոցառումը լավագույնս կազմակերպելու նպատակով մենք հաշվի ենք առնում և’ ազգային խոհանոցի հատկությունները, և` խոհարարական արվեստի վերջին նվաճումները, և` հաճախորդի անհատական ցանկությունները, և` ժամանակակից ոճաբանների, դիզայներների և ֆլորիստների խորհուրդները: Մեզ մոտ աշխատում են հմուտ խոհարարներ և մատուցողներ, որոնք գիտեն, թե ինչպես է հարկավոր ձևավորել և մատուցել յուրաքանչյուր ուտեստը:
Բլիզարդ ընկերության մենեջմենթը մեծ տեղ է հատկացնում հաճախորդների հետ անհատական շփմանը: Դա օգնում է զրոյից կազմակերպել և իրականացնել միջոցառումը` ըստ հաճախորդի պահանջի: Բլիզարդը կարող է ապահովել նաև Ձեր միջոցառման անվտանգությունը:
Դիմեք մեզ և հաճելիորեն զարմացրեք Ձեր հյուրերին: Մենք երաշխավորում ենք Ձեր տոնախմբություն հաջողությունը: Չ՞է որ դա մեր աշխատանքն է, և այն մենք կատարում ենք հաճույքով և բարեխղճորեն: Բլիզարդ - մենք աշխատում ենք Ձեր հանգստի համար:
Երբ կատարել պատվերը Բլիզարդ ընկերությունը պատրաստ է գալ Ձեզ օգնության օրվա ցանկացած պահին, սակայն լավագույն արդյունքի համար անհրաժեշտ է մեզ դիմել նշված օրվանից 2-3 օր առաջ: Բլիզարդի մենեջերը կհանդիպի Ձեզ հետ և կքննարի միջոցառման բոլոր մանրամասները: Մենք գնահատում ենք Ձեր ժամանակը և պատրաստ ենք մեզ վրա վերցնել Ձեր միջոցառման բոլոր հոգսերը:
|